Մոսկվայի արևմուտքում հրաձգություն կազմակերպած անձը ձերբակալվել է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ մարդասպանը ձերբակալության ժամանակ գլխի վնասվածք է ստացել։ 112 թելեգրամյան ալիքի տվյալներով՝ վերջինս 36-ամյա Անդրեյ Դեմինն է։ Ավելի վաղ հայտնի է դարձել հրաձգության զոհ դարձած անձի ինքնությունը։ |