ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
ԵՄ-ն մտադիր է սկսել Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումը․ #FT
11:18, 07.06.2024 | mamul.am
1240 | 0

Եվրոհանձնաժողովը խորհուրդ կտա ԵՄ-ին՝ հունիսին բանակցություններ սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ, գրում է Financial Times-ը:

Թերթի տվյալներով՝ Եվրոհանձնաժողովը մտադիր է այդ կերպ աջակցել Կիևին՝ նախքան ԵՄ-ում Հունգարիայի նախագահության մեկնարկը։ Հունիսի 7-ին, ինչպես ակնկալվում է, Եվրոհանձնաժողովը կհայտարարի, որ Ուկրաինան համապատասխանում է ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին, ներառյալ՝ հակակոռուպցիոն միջոցառումները, քաղաքական լոբբինգի սահմանափակումները, պետական ծառայողների ակտիվների հայտարարագրման կանոնները և ազգային փոքրամասնությունների կողմից օգտագործվող լեզուների պաշտպանությունը, նշել են աղբյուրները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր