ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտադիր է Իսրայելը ներառել երկրների «սև ցուցակում», որոնք միտումնավոր վնաս են հասցնում և սպանում մանկահասակ երեխաներին, գրում է իսրայելական Ynet-ը։ Որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ, նշում է լրատվամիջոցը։ Միաժամանակ, հաղորդվում է, որ Գուտերեշը դատապարտել է Իսրայելի ՌՕՈւ հարվածները Գազայի հատվածում գտնվող դպրոցի ուղղությամբ, որի հետևանքով 30 մարդ է զոհվել։
|