ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իսրայելը մտադիր չէր ներխուժել Ռուսաստան»․ Բայդենը շփոթվել է
12:54, 07.06.2024 | mamul.am
2303 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթվել է՝ հայտարարելով, որ «Իսրայելը չէր ծրագրում ներխուժել Ռուսաստան»։ Այս մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նա (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու) լսում է ինձ։ Նրանք դա չարեցին, նրանք չէին պատրաստվում գնալ Ռուսաստան, ամբողջ մասշտաբով ներխուժել Ռաֆահ»,- ասել է Բայդենը։

Մինչ այդ Բայդենը ենթադրել է, որ Նեթանյահուն, հնարավոր է, ձգձգում է պատերազմը Գազայում՝ իշխանության ղեկին մնալու համար։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ «պարզ չէ՝ արդյոք Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր