Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումներին՝ պատերազմն ավարտելու համար, դա կլինի պատերազմից առաջ դադար՝ Ռուսաստանի համար։ Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «РБК-Украина»-ն։ «Կարո՞ղ է Պուտինը հաղթել պատերազմում։ Ո՛չ, քանի որ ես և դուք պարտվելու իրավունք չունենք։ Կարո՞ղ է այս պատերազմը մարել այն բնագծերում, որոնք այժմ կան։ Ո՛չ, քանի որ չարի համար բնագծեր չկան՝ լինի դա 80 տարի առաջ, թե՝ հիմա։ Կարո՞ղ ենք հաղթել այս մարտում։ Անկասկած, այո՛։ Կարող է հաղթել Ուկրաինան, հետևաբար՝ Եվրոպան, հետևաբար՝ Ֆրանսիան»,- ասել է Զելենսկին։ |