ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին
09:54, 10.06.2024 | mamul.am
2304 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) ցրելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, հաղորդում է BFM TV-ն: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:

«Ես չեմ կարող ինձ այնպես պահել, կարծես ոչինչ չի պատահել։ Այսօր երեկոյան ցրում եմ Ազգային ժողովը։ Այդ որոշումը լուրջ է, ծանր, բայց առաջին հերթին դա վստահության ակտ է»,- նախօրեին ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով Եվրոխորհրդարանի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։

Պարբերականը նշում է, որ վերջին անգամ Ֆրանսիայում Ազգային ժողովը լուծարվել է 1997 թվականին՝ Ժակ Շիրակի օրոք։ Երկրի սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդիր մարմնի նոր ընտրությունները տեղի են ունենում լուծարումից հետո 20-40 օրվա ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր