ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Օրբանի կուսակցությունը ԵԽ ընտրություններում վատագույն արդյունքն է ցուցաբերել
10:24, 10.06.2024 | mamul.am
2089 | 0

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» աջակողմյան պահպանողական կուսակցությունը Եվրոխորհրդարանի ընտրություններում ստացել է ձայների 44,6%-ը՝ ըստ նախնական հաշվարկների, որոնք հրապարակվել են երկրի Ազգային ընտրական բյուրոյի կայքում:

Նշվում է, որ սա կուսակցության ամենավատ արդյունքն է Եվրոխորհրդարանի ընտրություններում իր ողջ պատմության ընթացքում։ Հունգարիան ԵՄ-ին անդամակցել է 2003թ․, 2004թ․ տեղի են ունեցել առաջին ընտրությունները հունգարական կուսակցությունների մասնակցությամբ, և միայն այդ ժամանակ «Ֆիդես»-ը ստացել է ձայների 47,4%-ը։ Ընդ որում, «Ֆիդես»-ի նախկին անդամ Պետր Մագյարի կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր «Տիսա» քաղաքական ուժը, ստացել է ձայների 30,1%-ը, ինչը սպասվածից շատ է: Կուսակցությունը լավ արդյունքների է հասել վերջին 14 տարում՝ համեմատելով Հունգարիայի ցանկացած ընդդիմադիր կուսակցության հետ։

Օրբանը նշել է, որ իր կուսակցությունը, միևնույն է, մյուսներից ավելի շատ է հավաքել։ «Այսօր մենք հաղթել ենք հին ընդդիմությանը, նոր ընդդիմությանը, և ինչպես էլ ընդդիմությունը հաջորդ անգամ կոչվի, մենք կրկին ու կրկին կհաղթենք»,- խոստացել է Օրբանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր