ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Իսրայելի ընդդիմության առաջնորդը հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին
12:06, 10.06.2024 | mamul.am
1431 | 0

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Հանցը, որը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց հետո դարձել է ռազմական կաբինետի անդամ, հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին՝ Գազայի հատվածում հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հաղորդում է BBC-ն։

Ելույթ ունենալով Թել Ավիվում՝ Հանցը հայտարարել է, որ այդ որոշումը «կայացրել է ծանր սրտով»։ «Ցավոք, պարոն Նեթանյահուն խանգարում է մեր իրական հաղթանակին, որը կարդարացներ շարունակվող ցավոտ ճգնաժամը»,- ասել է նա։ Եզրափակելով իր խոսքը՝ Հանցը կոչ է արել վարչապետին նշանակել հաջորդ համընդհանուր ընտրությունների օրը, որտեղ ինքը, ինչպես սպասվում է, կդառնա գլխավոր ֆավորիտներից մեկը:

Նեթանյահուի արձագանքը չի ուշացել։ «Բենի, հիմա դուրս գալու ժամանակը չէ, հիմա ջանքերը միավորելու ժամանակն է»,- գրել է նա՝ X-ում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր