ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականությամբ» մակագրվել է Մասիս Մելքոնյանին». փաստաբան
18:06, 11.06.2024 | mamul.am
1966 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին։ Մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը՝ հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։ Մի մարդու, ով հայտնի է քպ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։
Նիստը նշանակվել է հունիսի 13-ին ժամը 19:00-ին՝ Մասիվի դատարանում (Գյուլիքևխյան 20):
ՀԳ. Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք։
ՀԳ-2. Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում ամենաանաչառ անձը լինելու է… քննիչը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր