«Մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերից խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,- Աժ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Հարկ վճարելուց խուսափել նշանակում է գողանալ հանրային բարիքը, վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով խոչընդոտում է արդարության իրագործմանն ու հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկերից խուսափողները պակաս մեղավոր չեն, քան կոռումպացված պետական աշխատողը։ |