Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման մասին լուրերը կեղծ են։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Իմաստ չենք տեսնում մեկնաբանելու վրացական ընդդիմադիր ռեսուրսներով տարածվող տարատեսակ կեղծ լուրերը»,- նշել է նախարարությունը։ Ավելի վաղ վրացական ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքը հայտնել էր, որ Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարություններն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացնում: |