«Եթե Նիկոլ Փաշինյանն Աժ-ում չլիներ, դրսում այսքան ոստիկանական ուժեր կլինեի՞ն»,- հարցրեց լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին․ «Կարծում եմ՝ այո, բայց չգիտեմ՝ ինչ օպերատիվ վերլուծության հիման վրա են այդպես արել։ Ստեղ ոչ վարչապետն ա ասում՝ ինչ միջոցներ կիրառեն, ոչ էլ այդ պատասխանատվությունը ՆԳՆ-ի վրա է, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է համարժեք քայլեր։ Ուրեմն կան տվյալներ, կասկածներ, որ կարող են սադրանքներ լինեն, այդքան մարդ մի տեղ հավաքվելը ռիսկային է»,- Արմեն Խաչատրյանը՝ նկատի ունենալով ԱԺ շենքի մոտ սպասվող հավաքը։ |