ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Էսպիսի այլանդակություն չեմ լսել». Ռուբեն Մելիքյան
14:24, 12.06.2024 | mamul.am
3087 | 0

«Այսօր սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբան Ռուբեն Մելիքյնաը: Այս պահին նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում է, մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ: «Բացարձակ գաղափար չունեմ՝ ո՞ր մարմինն է ձերբակալել, ինչի՞ համար է ձերբակալել. թե ինչի հետ է կապված, բոլորս էլ հասկանում ենք... Գյուղապետի տիկնոջ հետ եմ խոսել, 7, 9, 13 տարեկան երեխեքն ավտոյի մեջ, գալիս են, քաշքշելով ավտոյից դուրս շպրտում հորը. երեխեքի վիճակը պատկերացնո՞ւմ եք: Էսպիսի այլանդակություն չեմ լսել»,- ասաց Մելիքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր