«Սահմանադրության փոփոխությունների հարցը փորձել բերել բանակցությունների սեղան, խաղաղության գործընթացի տորպեդահարում է, ու չեմ բացառում՝ էդտեղ որոշակի միտումներ կան՝ միջամտություններ իրականացնելու ՀՀ ներքին գործերին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմանադրության վերաբերյալ Բաքվի հայտարարություններին՝ ասաց վարչապետ Փաշինյանը: «Սահմանադրության փոփոխության մասին խոսել եմ դեռևս 2018-2019-ին ու մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ: Սահմանադրական փոփոխությունը բանակցության մաս լինել չի կարող»,- նշեց նա: |