Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Նոր Կալեդոնիայում ընտրական բարեփոխումները կասեցնելու մասին, հաղորդում է Reuters-ը։ «Ընտրական բարեփոխումների մասին սահմանադրական նախագիծը կասեցված է»,- ասել է նա։ Գործակալությունը նշում է, որ Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր էին սկսվել՝ կղզում բնակվող ֆրանսիացիների ընտրական իրավունքներն ընդլայնող օրինագծի պատճառով: |