Փաշինյանի պատասխանից հետո, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի: Հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու»: Փաշինյանն արձագանքեց, որ «Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունի»: Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարդանյանը հետևյալ ելույթն էր ունեցել. «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ՝ նենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես: Արածիցդ հետևություններ արա: Մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արա՞ծ է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, ոչ թե 200 հազար, ուրեմն դու ամեն ինչ ճի՞շտ ես անում: Գիտե՞ս, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են քո ձայնից, արտաքինից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգ առնել: Իմացիր, ինչով էլ ավարտվի իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն... Էս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել, մի երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս դու, էս Ալենը, պատասխանիր»: |