ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Միքայել Աջապահյանը Բաղրամյան պողոտայում է
02:24, 13.06.2024 | mamul.am
1881 | 0

Բաղրամյան պողոտա է ժամանել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, նրան ջերմ գրկախառնությամբ դիմավորել է Բագրատ Սրբազանը: Աջապահյանի հարցին` էս ինչ բանի եք, Սրբազանը պատասխանեց` ստախոս բռնելու բանի ենք:

Քիչ անց լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով տեղի ունեցածը, Միքայել արքեպիսկոպոսն ասաց. «Խուլիգանն ամեն ինչի ընդունակ է, այնպես որ, իրենք իրենց համապատասխան են գործում, զարմանալու բան չկա: Նրանք հասարակական կարգ չեն ապահովում, ինչպես իրենք են հայտարարում, այլ ընդամենը մեկ անձի ֆիզիկական գոյությունն են ապահովում։ Էդպես պիտի հիմնավորեն, բոլոր բռնատիրություններն էլ էդպես են հիմնավորում: Այս ամենը հակառակ ազդեցությունն է ունենալու, ժողովուրդը ավելի շատ է հավաքվելու:

...Ումի՞ց վախենալ՝ վախկոտի՞ց։ Քաջից վախենալն ուրիշ բան է, վախկոտից վախենալը՝ լրիվ խայտառակություն։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի զգալի հատվածը վախկոտից վախեցող է, իսկ մեր առջև վախկոտներ են, ողորմելիներ են։ Իրոք ցավում եմ, որ մեր պետությունը այսօր ներկայացնող մարդկանց տիպված եմ այս մակդիրներով «նախշել», բայց դա է այսօրվա իրականությունը»:

m7QT3f6mfHo
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր