ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+32 °C
Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին
20:00, 13.06.2024 | mamul.am
3546 | 1

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանուն դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։
Վազգեն Մանուկյանի գործով դատապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։
Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր