ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
Պարզվել է 26-ամյա երիտասարդին սպանած կասկածյալների ինքնությունը
10:18, 14.06.2024 | mamul.am
5341 | 0

Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ աշխատանքների արդյուքնում պարզվել է հունիսի 13-ին Նորագավիթ թաղամասում Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանին հրազեններով սպանած անձանց ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:25-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցի 92 հասցեի մոտ, որի ժամանակ Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մարտիրոսյանն ու Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Ավետիսյանը, իրենց մոտ պահվող ապօրինի հրազեններով, կրակոցներ են արձակել Մ. Խաչատրյանի ուղղությամբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Մարտիրոսյանին և Ն. Ավետիսյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը բնութագրվում էր դրական, երբևէ չի եղել քրեական «ռազբորկաների» մեջ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում և իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրեն վստահված «պոստերը» ու նրա խիզախությունն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը գնահատել էր նաև լեգենդար Եղնիկներ զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ Կարեն Ջիլավյանը՝ ժողովրդի սիրելի «Քյոխը»։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 44-օրյա պատերազմին՝ լինելով զինվորի կողքին։ Ու հիմա շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է այդ 2 ստահակների ձեռքը գնացել ու կրակել մեկի վրա, ով ծառայության ողջ ընթացքում ու ծառայությունից հետո անհրաժեշտության դեպքում ինքնակամ մեկնել է ռազմաճակատ ու կենաց-մահու պայքար տվել ազերի բաշիբոզուկների դեմ։



Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր