«Փողոցով իշխանության չեն գալիս»,-ԱԺ ճեպազրուցին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրենք էլ են փողոցով իշխանության եկել, ինչո՞ւ են փողոցից սարսափում։
«2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, ՀՀ-ում ժողովուրդն է եկել իշխանության, իրերը իրենց անունով կոչեք։ 2018 թ․-ին ժողովրդի ճնշման ներքո ՀՀ իշխանությունը զավթած խմբակը ընկրեկալ է և ի ձեռքով ընտրել է Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ վարչապետ։ Եվ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից մի քանի անգամ ընտրվել է ՀՀ վարչապետ։ Հայաստանում իշխանափոխության միակ ճանապարհը սահմանադրական ճանապարհն է՝ ընտրությոնների միջոցով»,-ասաց նա։