ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Ինչպե՞ս կվերաբերվեիք Լուկաշենկոյին, եթե Հայաստանին համոզելու իր ջանքերը արդյունք տային». Հայկ Այվազյան
20:36, 15.06.2024 | mamul.am
5855 | 0

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի գրառումը․ «Բելառուսի և Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունների և դրանից հետո հանրային դաշտում հնչած մեկնաբանությունների հետ կապված կարող եմ նշել, որ դրանք խիստ սուբյեկտիվ և մանիպուլատիվ դաշտից էին։
Օբյեկտիվությունը ցանկացած հարցում բխում է մեր շահերից, իսկ Լուկաշենկոյի հետ կապված օբյեկտիվությունը հետևյալն է.
- Լուկաշենկոն այն մարդն է, ով 2018֊ից առաջ համոզում էր Հայաստանի իշխանությանը ԼՂ հարցը լուծել Ռուսաստանի առաջարկած տարբերակով (5 շրջանը հանձնել, Արցախը և մյուս 2 շրջանները պահել հայկական վերահսկողության տակ)։ Այդ առաջարկը կյանքի կոչելը երաշխավորվելու էր ռուսական խաղաղապահներով և երաշխավորներից մեկն էլ լինելու էր նաև Լուկաշենկոն։
֊ Լուկաշենկոն այն մարդն էր, ով 2022֊ին համոզում էր Փաշինյանին` պայմանավորվել Ալիևի հետ Ռուսաստանի միջնորդությամբ, ասելով, որ Ալիևը իրենց մարդն է։ Այն ժամանակ պատերազմից հետո մնացած Արցախը դեռ կար։
֊ Ինձ համար երկրորդական է, թե Լուկաշենկոն ինչ բառերով և քայլերով էր փորձում Ալիևին իրենց կողմը քաշել։ Ինձ համար կարևորն այն է, որ Լուկաշենկոն պաշտպանում էր հայ֊ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը։ Իսկ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9֊ի հայտարարությունը միակ հետպատերազմյան փաստաթուղթն էր, որի մեջ չկար կետ, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։
Իսկ ինչպե՞ս կվերաբերվեիք Լուկաշենկոյին, եթե Հայաստանին համոզելու իր ջանքերը արդյունք տային և Ռուսաստանի միջնորդությամբ (2018֊ից առաջ կամ 2020 թ. նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ) Արցախը մնար հայկական»։

Աղբյուրը` Հայկ Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր