ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Աննա Հակոբյանը մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից». «Սրբազան պայքար»
18:48, 15.06.2024 | mamul.am
4490 | 0

«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է. «ՀՀ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ մարդու որդու կինը՝ Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, սկսել է մեծ գումարներ պահանջել իրենցից։

Մեզ դիմած գործարարները մասնավորապես նշում են, որ Աննա Հակոբյանի անունից նամակ են ստացել, որտեղ վերջինս մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից։ Նամակում նշված է, թե այդ գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)։

Այդ գումարները տարբեր են, սակայն մեզ դիմած գործարարները նշում են, որ Աննա Հակոբյանն իրենցից նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր