ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Սիսական» ջոկատի հրամանատարը ևս ազատ արձակվեց
21:18, 15.06.2024 | mamul.am
1885 | 0

Էրեբունու` Ձերբակալվածներին պահելու վայրից դուրս եկավ նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։

Հարցին՝ ինչո՞ւ էին ձեզ բերման ենթարկել, նա պատասխանեց. «Չգիտեմ, երևի հայրենիքի պաշտպաններին չեն սիրում։ Իրենց դուր չի գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ, պետություն կամեցող մարդիկ։ Ես առաջինը չեմ, ոչ էլ վերջինը, լինելու է այդպես, քանի այս իշխանությունը կա։ Այդպես է լինելու։

Կարծում եմ՝ լավ կլինի։ Իհարկե, հույս ունեմ, հավատում եմ Սրբազանին, վստահ եմ կողքին կանգնած բոլոր տղերքին, պինդ են, ձիգ են, իրենց կողքին եմ։

Գետը կտրվելուց առաջ միշտ վարարում է, իշխանականների վերջին ճիգերն են հիմա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր