ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում աշխատակիցներին պատանդ վերցրածները ոչնչացվել են
13:36, 16.06.2024 | mamul.am
4332 | 0

Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցրած բանտարկյալները ոչնչացվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ պատանդներն ազատ են արձակվել և չեն տուժել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել 2 աշխատակցի։ Նշվում էր, որ բանտարկյալներն անցնում են ահաբեկչության գործով։ Վերջիններն իշխանություններից փոխադրամիջոց էին պահանջել՝ անվտանգ հեռանալու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր