Հայ մարզիկներից միակ ոսկե մեդալին արժանացել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը: Վերջինս 5 հաղթական մենամարտ է անցկացրել և հռչակվել չեմպիոն: Նրա թիմակից, -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալին: Հայաստանի թիմի կազմում 3 բրոնզե մեդալ են նվաճել ուշուի հավաքականի անդամները: 52 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը և 65 կգ քաշային Դավիթ Վարդանյանը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել են մրցակիցներին և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հիշեցնենք՝ հունիսի 12-23-ն անցկացվող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել նաև սեղանի թենիս և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից: Հունիսի 20-ից մերոնք հանդես կգան նաև կոխ մարզաձևում: |