Վատիկանի Սուրբ Աթոռը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի հռչակագիրը՝ համաձայն իր դիտորդի կարգավիճակի, հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
«Այն (Սուրբ Աթոռը) չի ստորագրում վերջնական հռչակագրերը, որոնք համապատասխանում են նրա` դիտորդի կարգավիճակին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ի պատասխան համապատասխան հարցման։
Վատիկանը, լինելով անկախ պետություն, ՄԱԿ-ում ունի պաշտոնական դիտորդի կարգավիճակ, օգտվում է լիիրավ անդամի բոլոր իրավունքներից, բացառությամբ` ձայնի իրավունքի։
Շվեյցարիայում կայացած համաժողովում Սուրբ Աթոռը ներկայացնում էր պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։