ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել Շուռնուխի նորակառույց թաղամասից՝ կից գրելով․ «Նորակառույց 13 տուն այսօր վիճակահանությամբ ի սեփականություն հանձնեցինք շուռնուխցի 13 ընտանիքների։ Շուռնուխի նորակառույց թաղամասը պատրաստ է»։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Շուռնուխից 13 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նոր տները պետք է բնակիչներին հանձնվեին դեռ 2021 թվականին: |