Բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն
00:06, 17.06.2024 | mamul.am
2908 | 0
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Toyota Corolla», «Hyundai» և «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: