ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները բանակցում են միջուկային զինանոցը պատրաստվածության վիճակի բերելու շուրջ։ Այս մասին նա ասել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։ «Ես չեմ խորանա օպերատիվ մանրամասների մեջ, թե միջուկային քանի մարտագլխիկ պետք է պատրաստվածության վիճակի բերվի և ինչպես պետք է դրանք պահվեն, սակայն մենք կխորհրդակցենք այդ հարցով»,- ասել է Սթոլթենբերգը։ Նա պարզաբանել է, որ «դաշինքի նպատակն առանց միջուկային զենքի աշխարհն է»։ |