ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Պարգևավճարների համար գումարներ կան, իսկ Դեբեդի ափի ամրացման համար՝ ոչ»․ Ոսկան Սարգսյան
11:48, 17.06.2024 | mamul.am
1009 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024 թվականին Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից կամ այլ կազմակերպությունից որքա՞ն գումար է նախատեսված։ Մարզպետարանից պատասխանել են․«Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազորված մարմին»: Մարզպետը պարտավոր էր հայտնել, թե ո՞րն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը, սակայն չի հայտնել։ Իրականում պետական բյուջեից կամ այլ կազմակերպությունից այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, Դեբեդի ափի ամրացման համար գումարներ չեն հատկացվել։ Վարարած Դեբեդը հանդիպելով ժայռերով և փոքր քարերով ամրացված վրացական ափին՝ քշում-տանում է Հայաստանից տարածքներ։ Մայիսի 26-ի հեղեղից վարարած Դեբեդը Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից կես հեկտար տարածք է քշել-տարել։ Փոքր Հայաստանի տարածքն այդ կերպ ավելի է փոքրանում։ Պետական բյուջեում միլիարդավոր դրամներ կան պետական պաշտոնյաներին չգիտես ինչ նվաճումների համար պարգևատրելու համար, սակայն Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար գումարներ չկան։ Նման վատ իրավիճակ է տասնամյակներ շարունակ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր