Ապագայում մարդիկ այլևս չեն օգտագործի հեռախոսներ, հաղորդակցվելու համար նրանց անհրաժեշտ կլինեն ուղեղի իմպլանտներ։ Այս մասին X սոցցանցում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասքը։ «Ձեր ուղեղում կտեղադրե՞ք Neuralink ինտերֆեյսը, որը թույլ կտա մտքի ուժով կառավարել հեռախոսը»,- սոցցանցի օգտատերերին հարց է ուղղել Not Elon Musk էջը։ Իր հերթին, Մասքը մեկնաբանել է գրառումը՝ ասելով, որ ապագայում շարժական սարքեր ընդհանրապես չեն լինի. «Ապագայում հեռախոսներ չեն լինի, կլինի միայն Neuralink»,- նշել է նա: |