ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ֆասթ Բանկ»-ը տհաճ անակնկալ է մատուցել իր հաճախորդներին
12:24, 17.06.2024 | mamul.am
21679 | 0

Վերջին օրերին համացանցում ակտիվացել են բողոքները «Ֆասթ Բանկ»-ի անհասկանալի գործողությունների վերաբերյալ։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ բանկը սկսել է իր հաճախորդներից միակողմանիորեն գանձել միջնորդավճարներ։ Ասում են՝ բանկը միջնորդավճարներ է գանձում կանխիկով մուտքագրված արտարժույթի կանխիկացման համար։ Ասում են նաև, որ բանկն իրականացնում է այս գործողությունն անգամ այն դեպքում, երբ իր և քաղաքացու միջև կնքված պայմանագրում սահմանված է կետ, ըստ որի՝ կանխիկ մուտքագրված արտարժույթի կանխիկացումը կատարվում է առանց միջնորդավճարի։

Ծանուցում

Հաշվի առնելով այն հագամանքը, որ այս տեղեկատվությունը լայն տարածում է ստանում, ՄԱՄՈՒԼ․am լրատվական գործակալությունը հետաքննություն է սկսել և առաջիկայում հանդես կգա առավել մանրակրկիտ հրապարակմամբ։
Եթե դուք ևս տուժել եք այս բանկի գործողություններից, կարող եք գրել մեզ info@mamul.am, կամ «Ֆեյսբուք»-ի էջին նամակի միջոցով։
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորված է։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր