ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հուսանք՝ «սութի արևմտամետները» մի օր դարձի կգան». Վարդան Ղուկասյան
11:54, 26.06.2024 | mamul.am
3393 | 0

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հուսանք՝ «սութի արևմտամետները» մի օր դարձի կգան ու կհասկանան, որ Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ ունի ընտրության 3 տարբերակ։
- Կոմպլեմենտար քաղաքականություն (և Արևմուտք, և ՌԴ, և Չինաստան, և Մերձավոր Արևելքի երկրներ ու մնացյալ բոլոր ուղղություններով դիվանագիտության իրականացում)
- Միայն Ռուսական-Իրական ազդեցության ներքո գործելու ընտրություն (ՈՉ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ)
- Թուրքիա (Արևմուտք) (ՈՉ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ)
Իսկ «Սութի արևմտամետների» դատողությունն չմթագնելու և արևմտյան հեքիաթներից երազախաբ չլինելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ նրանց հարցնել, իսկ ինչու չկա Ամերիկյան կամ Արևմտյան զորք Վրաստանում կամ Ուկրաինայում։ Վերջիններս չեն հանդիսանում կամ հանդիսացել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի Կամ ԱՊՀ-ի անդամ։
Ըստ իս Կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը այլընտրանք չունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր