Վերջին օրերին համացանցում ակտիվացել են բողոքները «Ֆասթ Բանկ»-ի անհասկանալի գործողությունների վերաբերյալ։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ բանկը սկսել է իր հաճախորդներից միակողմանիորեն գանձել միջնորդավճարներ։ Ասում են՝ բանկը միջնորդավճարներ է գանձում կանխիկով մուտքագրված արտարժույթի կանխիկացման համար։ Ասում են նաև, որ բանկն իրականացնում է այս գործողությունն անգամ այն դեպքում, երբ իր և քաղաքացու միջև կնքված պայմանագրում սահմանված է կետ, ըստ որի՝ կանխիկ մուտքագրված արտարժույթի կանխիկացումը կատարվում է առանց միջնորդավճարի։
Ծանուցում Հաշվի առնելով այն հագամանքը, որ այս տեղեկատվությունը լայն տարածում է ստանում, ՄԱՄՈՒԼ․am լրատվական գործակալությունը հետաքննություն է սկսել և առաջիկայում հանդես կգա առավել մանրակրկիտ հրապարակմամբ։ |