ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Օրհնեք՝ գա այն օրը, որ էլ ամոթով չմտնենք «Եռաբլուր»»․ Բագրատ Սրբազանը՝ զոհվածների ծնողներին
12:48, 17.06.2024 | mamul.am
1277 | 0

«Դուք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզնից ավելի մեծ արժեք ինձ համար էս կյանքում գոյություն չունի»,- «Եռաբլուր»-ում, դիմելով նահատակ հերոսների ծնողներին, ասաց Բագրատ Սրբազանը։ «Օրհնեք մեզ, որպեսզի գա այն օրը, որ էլ ամոթով չմտնենք «Եռաբլուր»։ Ճշմարտության հաղթանակը ձեզ ենք պարտք, շատ մեծ չափով ենք պարտք։
Մեր հերոսներն հենց ճշմարտության համար են դուրս եկել պայքարի, հայրենիքը պարզապես շոշափելի թանձրացած արտահայտությունն է այդ ճշմարտության։ Որքան շատանում է սուտը, այնքան նվազում է հայրենիքը»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր