Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ կներդնենք: Այս մասին Սյունիք կատարած այցի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «հյուսիս-հարավ» ճանապարհի մասին:
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Փաշինյանի այս խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զարմանալի մարդ է հա: Ասում է՝ «եթե ժողովուրդը շատ դեմ չլինի»:
Ախր, ո՞նց կարող է ժողովուրդը դեմ, մի բան էլ շատ դեմ լինել նոր վճարումների բեռին: Մինչև հիմա չի հասկացել, որ էս ժողովուրդը իրեն հենց դրա համար է բերել իշխանության, որ անդադար ավելացնի վճարումները, թանկացնի հարկերը, նոր ծախսեր դնի ժողովրդի ուսերին:
Ոչ միայն շատ դեմ չի ժողովուրդը, այլ շատ խնդրում, անգամ՝ աղերսում է, որ ամեն բան թանկանա ու նոր վճարումների տակ մտնի: Մեր ժողովուրդը, ախր, մի փափագ ունի՝ քամվել-քամվել մինչև վերջ, որ իր սիրելի իշխանությունը պարգևավճարներ ստանա հնարավորինս անսահման»: