Մոսկվան և Հանոյը ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանագրեր են կնքել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ կադրեր ցուցադրելով Ռուսաստանի և Վիետնամի նախագահի բանակցություններից։ Նշվում է, որ ստորագրված փաստաթղթերի թվում են Վիետնամում միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ժամանակացույցի մասին հուշագիրը և կրթության ոլորտում փոխգործակցության մասին պայմանագիրը: Ռուսաստանը և Վիետնամը կմեծացնեն համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Վիետնամի նախագահ Տո Լամը։ |