ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը կշարունակվի
11:48, 20.06.2024 | mamul.am
1348 | 0

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության ծրագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու որոշումը։ «Դիմելության մակարդակը միշտ բարձր է եղել և առանձին որոշումներով հավելյալ բյուջե է հատկացվել։ Ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել 10 հազար մարդ և վճարվել է 7 միլիարդ դրամ։ 2024 թվականից նոր կարգով ստացվել է 651 դիմում, որոնցից հաստատվել է 351-ի հայտը, հաստատվել և վճարման է սպասում 290 շահառուի հայտ, որի համար պետք է վճարվի 260 միլիոն դրամ, ևս 300 շահառուի հայտ գտնվում է մշակման փուլում։ Առաջարկվում է հաստատված հայտերի վճարումները ապահովելու և երրորդ եռամսյակում հայտերը բավարարելու նպատակով տրամադրել 600 միլիոն դրամ ծրագիրը շարունակելու համար»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Կառավարությունը ընդունեց ծրագրին անհրաժեշտ գումարներ տրամադրելու համար որոշումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր