Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ «վաղուց ժամանակն է պաշտոնապես դադարեցնել չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևը նաև նշել է, որ «ժամանակն է ամբողջությամբ փակել հակամարտության էջը»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բլինքենն Ալիևի հետ խոսել է խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման մասին։ |