ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մոռանում են Բոլթոնի հայտնի «նախապայմանը»». Հակոբ Բադալյան
22:36, 22.06.2024 | mamul.am
2776 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Արտահայտությունը, թե Հայաստանը հեռանում է ռուսական զենքից կախվածությունից, որ օգտագործում են Հայաստանի սպառազինական հետաքրքրությունների մասին պարբերաբար արվող հրապարակումներում, զգալիորեն մանիպուլյատիվ է:
Հայաստանը չի ունեցել այդպիսի կախվածություն, պարզապես արցախյան կոնֆլիկտի պատճառով, որեւէ այլ խոշոր ռազմաարդյունաբերող երկիր քաղաքականապես նպատակահարմար չի համարել Հայաստանին մատակարարել շոշափելի ծավալի սպառազինություն, որը բնականաբար հայտնվելու էր նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակում:
Դա նշանակում է արդեն ղարաբաղյան կոնֆլիկտին ներգրավվածության այլ որակ: Ռուսաստանը «տարբերվել» է այդ հարցում մի շարք պատմա-քաղաքական առանձնահատուկ հանգամանքներից ելնելով, որ պայմանավորված են Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Կովկաս հետագծով:
Շատերը հիշատակում են 2018 թվականին Բոլթոնի հայտնի խոսքը, թե ամերիկյան զենք կտանք, թանկ է, բայց որակով: Բայց, մոռանում են Բոլթոնի հայտնի «նախապայմանը»՝ պետք է հրաժարվել «պատմական կարծրատիպերից»: Իհարկե ամերիկացի պաշտոնյան ուղիղ տեքստով չէ, որ կապել է «նախապայմանը», բայց ինչպես կյանքում, այդպես էլ առավել եւս միջպպետական հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ հայտնի է, թե ում են ասում ուղիղ խոսքը:
Դրանից բացի, նաեւ 2023-ի հոկտեմբերին ձեր ուշադրությանն եմ արժանացրել հանգամանքը, որ 2021-ից խոսվող հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության հարցում առաջին համաձայնագրի մասին հայտարարվել է միայն 2023-ի հոկտեմբերին, երբ փաստացի էթնիկ զտման ու լիովին հայաթափման ենթարկվեց, «դուրս եկավ» Արցախը»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր