ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
20:48, 22.06.2024 | mamul.am
3171 | 0

«Լալայի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։

Հուղարկավորությունը Զեյթունի գերեզմանատանը»,-այս մասին տեղեկացրել է դերասանուհու ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը։

Լալա Մնացականյանը մահացել է այսօր։ Նա 66 տարեկան էր։

Նա ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր