ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սիրուշոյի նոր երգն արդեն հասանելի է
01:00, 23.06.2024 | mamul.am
2988 | 0

Արդեն հասանելի է «Oile» երգը, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Սիրուշոն է, գործիքավորումը կատարել է Վաչե Տեր-Եղիշյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է երգչուհին:
Ավելի վաղ երգչուհին ևս մեկ հրապարակում էր արել, կից գրառմամբ. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը գրեի… Բայց հիմա, երբ նստում եմ երգեր գրելու, գրչիցս հիմնականում սիրո մասին երգեր են դուրս գալիս… Սերն է պակասել բոլորին…»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Նա հավելել է, որ երգը 5 անգամ փորձել են թողարկել «ու հետո հասկանալի պատճառներով՝ հետաձգել…»։ «Բայց ուզում եմ իմ երգերով էլ ձեր կողքին լինել… Բոլոր սրտացավ ու պայքարող մարդկանց… «Արմատ»-ը ձեզ՝ բոլոր դժվար պահերի համար…, իսկ սա էլ թող էստեղ մնա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր