ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Սրբազանը պետք է խորհուրդ ստեղծի և դառնա վարչապետի թեկնածու»․ Հրանտ Բագրատյան
10:18, 23.06.2024 | mamul.am
1914 | 0

«Եթե շարժումն ուզում է մնալ քաղաքական ասպարեզում, պետք է դառնա քաղաքական ուժ։ Հո թոնդրակյանների կամ պավլիկյանների շարժումը չէ»,- 168TV-ի եթերում, խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Այո՛, սկսել է Սրբազանը լավ է արել, բայց իրեն ասվել է՝ խորհուրդ ստեղծիր և դարձիր քաղաքական առաջնորդ։ Նա կարող է հայտարարվել նաև որպես վարչապետի թեկնածու։ Այլապես, եթե դա քաղաքական շարժում չէ, անընդհատ լսելու ենք՝ այս մեկն անվտանգության գործակալ է, մյուսի վրա գաղտնալսող սարք կա, և այլն»,- նշել է Բագրատյանը՝ հավելելով, որ քաղաքական շարժումը պետք է իրագործեն քաղաքական գործիչները։

Հրանտ Բագրատյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր