ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված
16:30, 23.06.2024 | mamul.am
720 | 0

Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Աղբավայրը գործարկվել է դեռ 1950-ականներին։ 52 հեկտար մակերեսով այս աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։

Ըստ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի՝ այս տարի պետք է մեկնարկեր Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է փակել Նուբարաշենի գործող աղբավայրը և հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր։

«ԷկոԼուր»-ը Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե երբ Երևանը կունենա նոր աղբավայր։ Ի պատասխան փոխքաղաքապետը նշել է․ «Երբ հաստատվի վերջնական ծրագիրը, այդ ժամանակ պարզ կլինի։ Ծրագրի (Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր) իրականացման համար դոնոր կազմակերպությունների կողմից մի շարք նոր բաղադրիչներ էին ավելացվել, մասնավորապես՝ վերամշակման բաղադրիչը։ Հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ բաղադրիչը կամ այլ ֆինանսավորմամբ ավելացնել կամ հրատապ նոր ծրագրի քննարկում իրականացնել։ Սա է խնդիրը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր