ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու՝ ապրես»․ վարչապետ
16:18, 23.06.2024 | mamul.am
5146 | 2

ՔՊ Քաղաքական ժողովում, արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ, վարչապետ Փաշինյանն ասել է․ «Կան մեծ երկրներ, միջազգային խոշոր խաղացողներ, որոնք ասում են՝ մի րոպե, ո՞նց թե դու ուզում ես ապրել, դու մոռացե՞լ ես՝ դու ով ես, քո ինքնությանը դավաճանո՞ւմ ես, դու ախր տառապող ժողովուրդ ես, դու պետք ա գաղթես, մաքառես ու գաս, ինձնից փրկություն աղերսես ու ես գամ, փրկեմ։ Լա՞վ ես մտածել, որ ուզում ես կյանքի գաղափարախոսությունը որդեգրես, որովհետև դա կարող է նշանակել քո ինքնության ոչնչացում․․․ Սա լրջագույն մարտահրավեր է, հարց, որի շուրջ պետք է լրջորեն մտածել։ Հաջորդ արտաքին մարտահրավերն Ադրբեջանն է, որի ասածը, եթե կարճ ձևակերպենք, հետևյալն է․ ասում է՝ դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ ապրես, ու պիտի վրեժս քեզնից լուծեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր