Ավարտվել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները։ Ինչպես արդեն հայտնել էինք, այս տարի հնագիտական պեղումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Հորս գյուղում գտնվող իշխանական պալատի տարածքում, որը 14-րդ դարում կառուցել է իշխան Չեսար Օրբելյանը: Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները Առաջին փուլով պեղումները ընդգրկել են պալատի և կից եկեղեցու տարածքները, որի արդյունքում հողից մաքրվել և բացվել են կառույցների հիմքերը` ներքուստ և արտաքուստ, հայտնաբերվել են քանդակազարդ և սրբատաշ բազմաթիվ կարևոր շինաքարեր, սյունախարիսխներ, զուգահեռ իրականացվել են չափագրման և հուշարձանախմբի վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։ Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև հնագիտական բազմաթիվ գտածոներ՝ խեցեղեն, քարե և մետաղյա առարկաներ, արձանագրություններ, բացվել են եկեղեցու ավերակների վրա կատարված երեք տասնյակ ուշագրավ մանկական թաղումներ»։ Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները |