ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Դաղստանում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանվել. Մախաչկալայի և Դերբենդի մուտքերը փակ են
00:30, 24.06.2024 | mamul.am
3278 | 0

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, և այժմ միջոցներ են ձեռնարկվում եկեղեցու և սինագոգի վրա կրակած գրոհայիններին չեզոքացնելու ուղղությամբ, հայտնում են ռուսական լրատվականները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դերբենտի և Մախաչկալայի եկեղեցիներում հրաձգության հետևանքով սպանվել են քահանան և անվտանգության աշխատակիցը: Քահանայի պարանոցը կտրել են Դերբենտի եկեղեցում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ստացած ծանր վիրավորումից մահացել է Դաղստանի Ոստիկանության բաժնի պետ Մավլուդին Խիդիրնաբիևը:

Այժմ Մախաչկալայի և Դերբենդի մուտքերը փակ են, քաղաքներում ծանր զինտեխնիկա է նկատվում տարբեր փողոցներում մարտական տեսարաններ հիշեցնող կրակոցներ են:

Դաղստանում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանվել. Մախաչկալայի և Դերբենդի մուտքերը փակ են
Գրոհայինների հարձակման պահը նկարահանել են ականատեսները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր