Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի ամենակարկառուն քարոզչական կայքերից մեկը, որն ուղղորդվում է հենց Ադրբեջանի ՊՆ-ի կողմից իր X-ի էջում տեղադրել է Փաշինյանի ու նրա տիկնոջ հետևյալ տեսանյութը և գրել․ «Եվ թող ողջ աշխարհը սպասի։ Այսպես կարելի է վերնագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը։ Ինչ խոսք, սա ուղիղ սպառնալիք է՝ առանց ավելորդ երկակիության, բայց եկեք շարունակենք հեծանիվ քշել ու չորս սյուն տեղադրելով խոստանալ «խաղաղության դարաշրջանի» բացում»։ |