ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Արժանապատիվ կիրանցցուն 50 հազար դոլար են առաջարկում 1000 դոլարանոց տնակից դուրս գալու դիմաց. ի՞նչ օրենքով». Բագրատ Սրբազան
20:48, 28.06.2024 | mamul.am
1176 | 0

Մեղրիում կայացած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրեց Կիրանցում տիրող իրավիճակը. «Կիրանցում մի արժանապատիվ մարդ հրաժարվում է դուրս գալ իր փոքրիկ տնակ-վաճառատնից: 50 հազար դոլար են առաջարկում, որ դուրս գա: Տղան ասում է` այս տնակս 1000 դոլար էլ չարժի, դուք ինձ ինչու եք 50 հազար տալիս, ում փողից եք տալիս, որ բյուջեից, որտեղից եք տալիս, որևէ օրինական կետ կա՞, որ տալիս եք: հետո էլ ստիպում են, որ դիմում ստորագրեն` փոխհատուցման համար` երեք տեղ գրված` «խնդրում եմ»: Մարդուն տնից հանում են ու ասում են` մի հատ էլ խնդրեք, որ ձեզ փող տան: Այնպես են ձևակերպում, որ ստացվի` մարդն է խնդրում, որ իր տնից իրեն հանեն: Չի ավարտվել պատերազմը երբեք, թշնամուն ավելի են մոտեցրել մեր տներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր