ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀՀ իշխանությունները գործում են Ադրբեջանի հետ սինխրոնիզացված». Տաթև Հայրապետյան
21:42, 25.06.2024 | mamul.am
1098 | 1

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրել է. «Եթե ՀՀ իշխանություններն ու նրանց հարող արբանյակները այս անգամ էլ սկսեն համոզել հանրությանը, որ առանց Սահմանադրության փոփոխության, խաղաղություն հնարավոր չէ, սպառնան պատերազմով ու նոր էսկալացիայով նման փոփոխության հասնելու համար, ուրեմն նրանք հստակ ու աներկբա գործում են Ադրբեջանի հետ սինխրոնիզացված։

Ադրբեջանը սկսում է տեղեկատվական ու հոգեբանական գրոհը, իսկ ՀՀ իշխանությունները դա դարձնում են գործիք ՀՀ քաղաքացիներից նոր զիջումներ կորզելու համար։ Սա հստակ դրսևորվել է Տավուշում՝ միակողմանի զիջումների գնալուց առաջ։ Արդյունքում՝ մենք միայն կորցնում ենք, խաղաղությունն էլ դառնում է անհավանական, քանի որ Ադրբեջանը ստանում է ինչ իրեն պետք է՝ առանց որևէ պարտավորության ու ստորագրված թղթերի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր